ԿարևորՀասարակություն

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը:

Տես նաև՝ Փոփոխություններ հանո՞ւն, թե՞ ընդդեմ «Շողակաթ»-ի

Կարդացեք նաև

Back to top button