Հասարակություն

FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Ամստերդամ-Երևան երթուղով

FLYONE ARMENIA-ն՝ Հայաստանի առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի ապրիլի 1-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով։

Երևան–Ամստերդամ–Երևան չվերթերը կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ամստերդամի «Սխիպհոլ» (AMS) միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, ուղևորների համար հարմար չվացուցակով և մատչելի սակագներով։

Նոր ուղղության մեկնարկը էականորեն ընդլայնում է FLYONE ARMENIA-ի եվրոպական թռիչքային աշխարհագրությունը՝ ապահովելով Հայաստանի և Եվրոպայի քաղաքների միջև ավելի լայն, հարմարավետ և հասանելի օդային հաղորդակցություն։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում։

Կարդացեք նաև

Back to top button