ԿարևորՀասարակություն

Մահացել է Գորիսի նախկին քաղաքապետ Համլետ Մկրտչյանը,  հոգեհանգիստը` այսօր

78 տարեկանում մահացել է Գորիսի նախկին քաղաքապետ Համլետ Մկրտչյանը։

Նա ծնվել է 1947 թ․ մարտի 8-ին Գորիսում, ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետը։

Եղել է Գորիսի սարքերի գործարանի Խնձորեսկի մասնաճյուղի արտադրության պետ, Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման Վերիշենի ֆաբրիկայի տնօրեն։

1990 թվականին ընտրվել է ՀՀ առաջին գումարման ժողպատգամավորների Գորիսի քաղխորհրդի պատգամավոր։
1991 թ․ հունվարի 21-ին նշանակվել է կառավարության լիազոր  ներկայացուցիչ Գորիս քաղաքում։

1997-98 թթ․ եղել է Մեղրիի մաքսային ծառայության պետ, Սյունիքի տարածքային մաքսային վարչության պետի տեղակալ։
1999 թվականին Համլետ Մկրտչյանն ընտրվել է Գորիսի քաղաքապետ, ապա գլխավորել Գորիսի տարածքային էլեկտրացանցը։
1988-ից Արցախյան շարժման Սյունիք–զանգեզուրյան թևի կազմակերպիչներից էր, Գորիսի շրջանի պաշտպանության խորհրդի նախագահը, ինքնապաշտպանական առաջին ջոկատների կազմակերպիչը Գորիսի տարածաշրջանում, ՆԳ նախարարությանը կից ստեղծված հատուկ գնդի գորիսյան վաշտի առաջին հրամանատարը։

Համլետ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Գորիս քաղաքի սգո մեծ սրահում։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 12։00-ին։

Կարդացեք նաև

Back to top button