ԿարևորՄիջազգային

Ելիսեյան պալատի աշխատակիցը երկու տարի շարունակ արժեքավոր իրեր է գողացել նախագահական նստավայրից

Ելիսեյան պալատի աշխատակիցը երկու տարվա ընթացքում Փարիզում գտնվող Ֆրանսիայի նախագահական նստավայրից գողացել է շուրջ 100 կտոր ճենապակե սպասք, այդ թվում՝ մշակութային ժառանգություն հանդիսացող իրեր, հայտնում է Le Figaro-ն։

Ըստ աղբյուրի՝ աշխատակցի պարտականությունների մեջ մտել են սեղանների սպասարկումը, սպասքի վերահսկումն ու գույքագրումը։

Օգտվելով իր դիրքից՝ նա գողացված ճենապակիները վաճառել է հավաքորդի, ով որպես պահակ աշխատել է աշխատել է Լուվրի թանգարանի սրահներից մեկում։

Գողացված իրերի անհետացումը երկու տարի շարունակ աննկատ է մնացել, մասամբ այն պատճառով, որ աշխատակիցը կեղծել է գույքագրման փաստաթղթերը։

Գործի բացահայտումից հետո երկու անձինք ենթարկվել են դատական վերահսկողության և պարտավորվել են վերադարձնել գողոնը։

Կարդացեք նաև

Back to top button