
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության և աղոթքի կոչ է արել՝ մտահոգություն հայտնելով տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո առաջացած լարվածության կապակցությամբ։
Մայր Աթոռը հորդորել է նախաձեռնող Սրբազան Հայրերին գործել Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, իսկ հավատավոր ժողովրդին՝ պահպանել հանդարտություն, չտրվել սադրանքներին և իրենց քայլերը դրսևորել աղոթքով ու միասնականությամբ։ Տերը օգնական հայոց ազգին։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հորդորել էր քաղաքացիներին Մայր Աթոռում զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից։




