
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան, հայտնում են Հյուսիսատլանտյան դաշինքից։
Նշվում է, որ այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։




