
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվեց 18 ամիս:
2026 թվականի հունվարից զորակոչվողները կծառայեն 18 ամիս:




