
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շնչառական վարակների ակտիվ շրջանառությունից ի վեր, հոկտեմբերի սկզբից սկսած, 15 հազարից ավելի մարդ բուժօգնության համար դիմել է առողջության պահպանման առաջին օղակ։
Ներկայում շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։




