
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստում որոշվել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն այժմ սահմանված է 6․50%։
ԿԲ հաղորդագրության մեջ նշված է, որ բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել 8.00%, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:




