ԿարևորՀասարակություն

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն

Դեկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակում
գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման
ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից,
միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։

Միևնույն ժամանակ, արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։
Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։

Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրեր՝ կարող մոտենալ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կարդացեք նաև

Back to top button