ԿարևորՄշակույթ

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ ուղիղ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում ներկայացնող մասնակիցը՝ Ալբերտը, իր “Brave heart” («Քաջ սիրտ») երգով հանդես կգա 5-րդը։

Ալբերտի «Brave Heart» երգը ամենաշատ դիտում ունեցող երգն է։ Այս պահի դրությամբ երգի մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում Ալբերտի երգն ունի 1.2 միլիոն դիտում։

Քքվեարկել կարելի է նաև մրցույթի ժամանակ։

Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button