Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում
Աննա Նազարյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերը ողջ աշխարհում հայտարարված էր իբրև կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի շրջանակներում հայ-ամերիկյան առողջության կենտրոնն անվճար հետազոտություն է կատարում: Տարեցկատրի կանանց մոտ սեփական առողջության նկատմամբ հոգածությունն ավելանում է, ինչը հնրավորություն է տալիս շուտ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը և կանխարգելել հիվանդությունը վաղ շրջանում՝ խուսափելով հետագա բարդություններից: Առողջ մոտեցումը հարցին կանխում է հիվանդության առաջացման հնարավորությունը, ասում են մասնագետները:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն կոնկրետ իերնց կենտրոն այցելություններին հետևելով նշում է, որ այսօր արդեն կանանց 50 տոկոսը գալիս է զուտ բուժ-հետազոտության համար, շաբաթական կենտրոնը միջինում 20 քաղցկեղ է հատնաբերում: Ըստ ներկայացվող վիճակագրության՝ Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում:
2014 թվականին միջնչ այսօր գրանցված տվյալներով 542 քաղցկեղով դեպք է հայտնաբերվել: