ԿարևորՀասարակություն

Նոյեմբերին Հայաստան է այցելել շուրջ 177 հազար զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 152,976։

2025 թվականին հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Կարդացեք նաև

Back to top button