
Արմինե Գեւորգյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանական երեք ուժեր հայտարարել են իշխանափոխություն սկսելու մասին, սակայն արտախորհրդարանակն ուժերը այս հարցում ցուցաբերում են պասիվություն և հիմնավորում՝ եռյակը չունի հստակ քաղաքական օրակարգ ու պարզ չէ նրա գործողությունների պլանը։
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում պայքար տեսնում, որը վախենում է ձեւավորել քաղաքական օրակարգ»,- ասում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս արձանագրում է, որ հարաթակում կանագնած եռյակը չունի հստակ քաղաքական օրակարագ։




