ԿարևորՄշակույթ

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային հարթակներում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը՝ կինոլեգենդի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակներում։

Իրանի Շիրազ քաղաքւմ  Փաջր հեղինակավոր միջազգային կինոփառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 2-ը անցկացվում է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկն է, որը ևս մեկ անգամ ամրապնդում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Ֆաջր միջազգային կինոփառատոնի միջև համագործակցությունը:

Բացի այդ, Իրանի կինոյի թանգարանում անցկացվել են Սերգեյ Փարափանովի ֆիլմերի եռօրյա ցուցադարությունները և քննարկումները: Ցուցադրվել են «Նռան գույնը», «Սուրամի ամրոցը» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերը, կազմակերպվել են քննարկումներ կիոնգետ Ռոբերտ Սաֆարյանի, «Ոսկե ծիրան» ՀԿ-ի տնօրեն Կարեն Ավետիսյանի և կինոռեժիսոր Անահիդ Աբադի մասնակցությամբ:

Մեկ այլ՝ Մար Դել Պլատայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների իրականացման գաղափարը շատ խորհրդանշանական էր: Տարիներ առաջ` 1965 թվականին, Սերգեկ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը այդ նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ ժամանակ, ցավոք Փարաջանովը անձամբ չի կարողացել ներկա գտնվել փառատոնին, և այդ հաղթանակից համարյա վաթսուն տարի անց, «Ոսկե ծիրան» ՀԿ-ի Մար Դել Պլատայի կինոփառատոնի ջանքերով նրա ֆիլմերը վերադարձել են այդ պատմական էկրաններին: Ֆիլմերը ցուցադրվել են Մար Դել Պլատայի երկու պատմական կինոթատրոնների մեծ դահլիճներում։

Մեկ ուրիշ կինոհարթակում՝ Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ։

«Ոսկե ծիրան» փառատոնի և Rambalkoshe-ի կողմից ներկայացված «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդել է Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը:

Այս երեք երկրների հարթակներում կազմակերպված ցուցադրությունները ոչ միայն հարգանքի տուրք էին Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու նրա հարյուրամյակին, այլև կարևոր քայլ՝ հայկական կինոյի միջազգային ճանաչելիության և մշակութային ներկայության խորացման ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button