Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարի փակման արարողությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հուշամրցաշարին մասնակցեցին Հայաստանի առաջատար շախմատիստները, ինչպես նաև շախմատիստներ Հնդկաստանից, Իրանից, Ռումինիայից և Ուզբեկստանից:

Չորսօրյա հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն հնգյակը հետևյալն է՝

1-ին տեղ՝ Հայկ Մարտիրոսյան

2-րդ տեղ՝ Նիհալ Սարին

3-րդ տեղ՝ Պարհամ Մագսուդլու

4-րդ տեղ՝ Գաբրիել Սարգսյան

5-րդ տեղ՝ Շանթ Սարգսյան։

Կարդացեք նաև

Back to top button