
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ, մասնակցել է Թեհրանի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանի հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հայտնում են դեսպանությունից։


Թեհրանի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը գտնվում է Սուրբ Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու հարևանությամբ:






