
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ռուստեմ Ումերովը նշանակվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար՝ փոխարինելով պաշտոնից ազատված Անդրեյ Երմակին։
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել այսօր:
Անդրեյ Երմակը հրաժարական էր տվել կոռուպցիոն սկանդալի և նրա գրասենյակում խուզարկությունների պատճառով:
Հրամանագրի համաձայն՝ պատվիրակության կազմում են նաև ութ այլ անդամներ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) պետ Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը, Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) նախագահ Օլեգ Իվաշչենկոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պատվիրակության առջև խնդիր է դրված բանակցություններ վարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մյուս միջազգային գործընկերների հետ «արդար և կայուն խաղաղության» հասնելու համար:




