
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ, ասված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջի գրառման մեջ։
«Ցավում ենք Թաիլանդում, Ինդոնեզիայում և Մալայզիայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ, որոնք մարդկային զգալի կորուստների և լայնածավալ ավերածությունների են հանգեցրել: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում աղետի զոհերի ընտանիքներին և մաղթում ուժ ու արագ ապաքինում բոլոր տուժածներին»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ:
Վերջին օրերին Ինդոնեզիայիայում Թայլանդում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասնել է շուրջ 350-ի:




