ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։

Կարդացեք նաև

Back to top button