Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Մոսկվա ժամանող ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հաջորդ շաբաթվա առաջին կեսին:
Կրեմլը կոնկրետ ամսաթիվը կհայտարարի ավելի ուշ, լրագրողներին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շաբաթվա առաջին կեսին: Կրեմլը ճշգրիտ ամսաթիվը կհայտարարի ավելի ուշ»,-ասել է Պեսկովը։




