ԿարևորՀասարակություն

Երևանը հյուրընկալել է «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը

Երևանը հյուրընկալել է տարվա առողջապահական ամենամեծ իրադարձությունը:

Նոյեմբերի 27-30-ը «Մերիդյան Էքսպո» կենտրոնում անցկացվում է «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը, որի ընթացքում կազմակերպված «Yerevan Pain Days» միջազգային առողջապահական արշավն իր շուրջն է համախմբել ոլորտի առաջատարների՝ աշխարհի ավելի քան 50 երկրներից:

Տաղավարների ընդհանուր թիվը գերազանցում է 120-ը, իսկ գիտակրթական ծրագրերով շուրջ 70 բանախոս, 300-ից ավելի տեղական ու միջազգային ընկերություններ և ավելի քան 1500 բժիշկներ մասնակցում են այս օրերին Երևանում ընթացող գիտաժողովներին, B2B ձևաչափով հանդիպումներին, մասնագիտական սեմինարներին, ինչպես նաև փորձի փոխանակմանը:

Նախաձեռնության գլխավոր գործընկերը Երևանի քաղաքապետարանն է, որի ենթակայության ներքո գործող առողջության կենտրոնները, շտապօգնությունը, կրթական և հանրային առողջության ծրագրերը ներկայացված են այս հարթակում:

Կարդացեք նաև

Back to top button