ԿարևորՀասարակություն

Տերեւները, խոզանները, բուսածածկի մնացորդը այրելու մոտ 1000 դեպք է արձանագրվել

2025 թվականին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների 998 դեպք է արձանագրվել։

Արձանագրված դեպքերը` ըստ ՀՀ մարզերի.

🔘23 Երևան

🔘36 Արագածոտն

🔘213 Արարատ

🔘58 Արմավիր

🔘62 Գեղարքունիք

🔘38 Լոռի

🔘74 Շիրակ

🔘9 Սյունիք

🔘14 Վայոց ձոր

🔘432 Կոտայք

🔘39 Տավուշ

☑️74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ։

☑️1.750.000 ՀՀ դրամ կազմել է նշանակված տուգանքների ընդհանուր չափը։

☑️3 հարուցված քրեական գործ։

☑️39 միջնորդություն է ուղարկվել ՀՀ մարզպետներին՝ աղբավայրերում ինքնայրումներով պայմանավորված իրենց իրավասությունների շրջանակներում աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button