ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են ձգձգվել ևս մի քանի ամիս. The Economist

Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են ձգձգվել ևս մի քանի ամիս, թեև Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների համաձայնեցման գործընթացում առաջընթաց է արձանագրվել, գրել է The Economist-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նշվում է, որ գործընթացը կախված կլինի նաև առաջնագծում տիրող իրավիճակից:

Ըստ The Atlantic ամսագրի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել իր մոտեցումը՝ հրաժարվելով հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանին պատժամիջոցների միջոցով ճնշելու փորձերից։

Ըստ ամսագրի աղբյուրների՝ նոյեմբերի 19-ին Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը եվրոպացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ԱՄՆ-ի կուրսի փոփոխության պատճառների մասին հարցին, նշել է, որ Թրամփը ցանկանում է նոր մոտեցում որդեգրել, քանի որ «պատերազմը դադարեցնելու այլ եղանակները ձախողվել են»։ Ամսագրի աղբյուրը չի բացահայտել այդ նոր մոտեցման բնույթը։

Նոյեմբերի 23-ին Միացյալ Նահանգները և Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ: ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ պատվիրակությունները համաձայնության են եկել Վաշինգտոնի առաջարկած ծրագրի մեծ մասի շուրջ, սակայն մի քանի հիմնական կետեր մնացել են։ Դրանք կքննարկվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ, որի ամսաթիվը դեռևս նշանակված չէ։

Կարդացեք նաև

Back to top button