ԿարևորՄիջազգային

Հոնկոնգում հրդեhի զnհերի թիվը հասել է 44-ի․ շինարարական ընկերության ղեկավարները ձերբակալվել են

Հոնկոնգի Թայ Պո շրջանում հասարակական բնակարաններում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 44 մարդ։ Ավելի քան 270 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է BBC-ին։

Շինարարական ընկերության երեք ղեկավարներ ձերբակալվել են չկանխամտածված սպանություն իրականացնելու մեղադրանքով՝ դյուրավառ նյութերի, այդ թվում ցանց և պլաստիկե թերթեր օգտագործելու համար։ Դրանք կարող էին նպաստել հրդեհի արագ տարածմանը։

18 ժամ անց պաշտոնյաները հայտարարել են, որ հրդեհը վերահսկողության տակ է. այն դասակարգվել է որպես հինգերորդ մակարդակի հրդեհ, որը Հոնկոնգում ամենալուրջ մակարդակն է։

2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բնակվող 4600 մարդկանց գրեթե 40%-ը 65 տարեկան կամ ավելի մեծ են։

Կարդացեք նաև

Back to top button