ԿարևորՄիջազգային

Հրաձգություն Սպիտակ տան մոտ. Ազգային գվարդիայի երկու զինվորներ ծայրահեղ ծանր վիճակում են

Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ վիրավորված ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու անդամներ գտնվում են ծանր վիճակում, հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը, գրում է BBC-ին։

Հարձակվողը վիրավորվել է և կալանավորվել։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ նա երկիր է ժամանել Աֆղանստանից 2021 թվականին։
«Մեր քաջարի Ազգային գվարդիայի երկու զինվորներ… ենթարկվել են անամոթ հարձակման՝ սարսափելի բռնության ակտի միջոցով։ Նրանք գտնվում են ծանր վիճակում», — լրագրողներին ասել է Պատելը։

Կոլումբիայի շրջանի քաղաքապետ Մուրիել Բոուզերը լրագրողներին ասել է, որ Ազգային գվարդիայի զինվորների վրա հարձակումը թիրախային էր։

«Մենք գիտենք, որ սա թիրախային կրակոց էր։ Մեկ անձ, որը, ըստ երևույթին, թիրախավորել էր այս պահակախմբի անդամներին, ձերբակալվել է», — ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորների վրա հարձակումը անվանել է «ահաբեկչական ակտ»։

Կրակոցներից անմիջապես հետո Truth Social-ում գրառման մեջ Ֆլորիդայում գտնվող Թրամփը կրակողին անվանել է «կենդանի»։ Ամերիկացի առաջնորդը գրել է, որ հարձակվողը «շատ բարձր գին կվճարի» իր գործողությունների համար:
«Մեր հայրենիքի և ամերիկյան ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը մնում են մեր հիմնական նպատակն ու առաքելությունը», — ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button