
Թումոյի արհեստական բանականության կրթական նախագիծն արժանացել է 2024-2025 թվականների WISE Prize for Education-ի առաջին մրցանակին։
1-3-րդ մրցանակային տեղերի հաղթողները հայտարարվել են Դոհայում անցկացվող WISE 12 գագաթնաժողովի շրջանակում:
Թումոն՝ որպես առաջին մրցանակակիր, կստանա 500 հազար դոլար, երկրորդ մրցանակակիր Iqrali.jo-ն՝ 300 հազար դոլար, երրորդ մրցանակակիր Darsel-ը՝ 200 հազար դոլար:
WISE մրցույթի շրջանակում ներկայացվել են բազմաթիվ կրթական լուծումներ ու նորարարություններ ամբողջ աշխարհից։ Մրցույթն այս տարի նվիրված էր համաշխարհային կրթական մարտահրավերների նորարար լուծումներին:




