ԿարևորՀասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 27-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ինչպես նաև մեքենաների կանգառը կարգելվի Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ:

Կարդացեք նաև

Back to top button