
Օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 100 տարեկան հասակում, «Матч ТВ»-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- նշել է Միրզոյանը։
Աղբյուր` armsport.am




