ԿարևորՄիջազգային

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​շարժման՝ ՀԱՄԱՍ-ի, հրամանատարի սպանության մասին:

Իսրայելական զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ սպանվել է ՀԱՄԱՍ-ի արտադրական շտաբի մատակարարման ծառայությունների ղեկավար Ալաա ալ-Հադիդին: Նա սպանվել է շաբաթ օրը Գազայի հատվածում իրականացված գործողության ժամանակ:

ՀԱՄԱՍ-ը հայտարարություն չի տարածել ալ-Հադիդիի մահվան վերաբերյալ: Մինչդեռ Իսրայելը և պաղեստինյան խմբավորումը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել հրադադարի խախտման վերաբերյալ:

Իսրայելի զինվորականները երեկ ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածները պատասխան են Իսրայելի կողմից վերահսկվող տարածք զինյալ ուղարկելուն:

Նեթանյահուի խոսքով՝ սպանվել են ՀԱՄԱՍ-ի 5 բարձրաստիճան անդամներ: Իրենց հերթին, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահական մարմինները հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է առնվազն 20 պաղեստինցի:

Կարդացեք նաև

Back to top button