ԿարևորՏնտեսական

Հարկային մարմինները թեկուզ 1 լումա ավելի չպետք է գանձեն տնտեսվարողից․ Փաշինյանը՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան

Հարկային մարմինները չպետք է թեկուզ 1 լումա ավելի գանձեն տնտեսվարողից, բայց նաև չպետք է հարկային պարտավորություններից խուսափելու հնարավորություն և պրակտիկա լինի՝ կառավարության նիստից հետո հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին այն մասին, որ տարեվերջին ընդառաջ մի շարք կազմակերպություններ և տնտեսագետներ հայտարարում են, որ վարչապետը ՊԵԿ նախագահի առջև պայման է դրել ոչ միայն ապահովել 2025-ի համար նախատեսված հարկային մուտքերը, այլև փակել 2024-ի 224 միլիարդ դրամ պակասուրդը։

Ու, ըստ այդ հայտարարության, ՊԵԿ-ը հիմա անցել է հարկային տեռորի։

Վարչապետը նաև մանրամասնել է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է, այնուամենայնիվ, ուշադրության տակ պահել հարցը։ «Գուցե իրո՞ք կան անարդարություններ, «գուցե իրո՞ք մենք ինչ֊որ մի բան, մի սխալ բան ենք անում մեր տնտեսվարողների նկատմամբ, քանի որ մենք էլ ենք նման նամակներ ստանում»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button