ԿարևորՀասարակություն

ՀՀ դեսպանությունը ողջունում է ՀՀ-ում ներդրում անելու վերաբերյալ ամերիկյան ընկերության հայտարարությունը

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»,- ասված է հրապարակման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button