ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Սինոփսիս ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահի հետ

Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սինոփսիս ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։

Ինչպես հայտնում են դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Սինոփսիս ընկերության գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները։

Դեսպանն ու Ջումանա Մուվաֆին ընդգծել են օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը ընկերության նորագույն տեխնոլոգիաների՝ Հայաստան արտահանման թույլտվությունների գործընթացում հնարավոր աջակցության ապահովման համատեքստում։

Կարդացեք նաև

Back to top button