
Դատարանի վճռի մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի մեջ։
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։




