
ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը կոնգրեսականներին կոչ է արել քվեարկել օրինագծի օգտին։ Սա դիրքորոշման էական փոփոխություն է, հայտնում է Politico-ն։
Կոնգրեսում դեմոկրատներն աստիճանաբար հրապարակում են մանկապղծության մեջ մեղադրված ֆինանսիստին վերաբերող փաստաթղթերը։ Դրանցից ոմանք պարունակում են նաեւ Թրամփի եւ Էփշտեյնի միջեւ կապի մասին տեղեկություններ։
ԱՄՆ նախագահը միշտ հերքել է, որ որեւէ կապ ունի Էփշտեյնի մասնակցությամբ սեռական հանցագործությունների և մարդկանց առևտրի հետ։
Փաստաթղթերի հրապարակումը հանրապետականների ճամբարում պառակտում է մտցրել։ Եվ այս ֆոնին Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հանդես է եկել դրանք հրապարակելու օգտին, քանի որ «թաքցնելու ոչինչ չկա»։
«Ինձ միայն հետաքրքրում է, որ հանրապետականները ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԳԼԽԱՎՈՐԻՆ` տնտեսությանը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ներկայացուցիչների պալատում օրինագիծն ընդունվելու համար կան բավարար ձայներ։ Օրինագծի հեղինակներից Թոմաս Մասին ABC News-ին ասել է, որ մինչև 100 հանրապետական կարող է կողմ քվեարկել դրան։
Բայց օրինագիծը նաեւ պետք է հաստատվի Սենատում։ Այստեղ դրա համար անհրաժեշտ է 60 ձայն։ Հանրապետական սենատորները դեռեւս շատ քիչ են արտահայտվում այդ քվեարկության մասին։
Եթե օրինագիծն ընդունվի, ապա ԱՄՆ արդարադատության նախարարությունը պարտավոր կլինի հրապարակել գաղտնիություն չպարունակող բոլոր նյութերը, փաստաթղթերը, նամակագրությունը և հետաքննչական տվյալները։




