ԿարևորՄշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Շտուտգարտում մասնակցել է «Հայ մշակույթի օրեր»-ին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մասնակցել է «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» փառատոնին։ Թատրոնը ներկայացրել է ռեժիսոր Ռիմա Պիպոյանի բեմադրած երկու աշխատանք՝ «Ոսկոր» և «Խալի» պարային ներկայացումները։

Ներկայացումները համադրել են հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արտահայտչական ձևերը՝ ստեղծելով ժամանակակից հայկական պարի յուրօրինակ դիմագիծ։ Հայկական գորգագործության խորհրդաբանության վրա հիմնված «Խալի» բեմականացումը գույների, հիշողության և պատմության համադրություն է։

«Ոսկոր» ներկայացումը գոյության, հիշողության և վերածննդի գաղափարներն է մարմնավորում․ այն հաջողությամբ ցուցադրվել է նաև Պորտուգալիայում՝ Ալմադայի միջազգային պարային փառատոնի շրջանակում։

Շտուտգարտում անցկացված փառատոնում Երևանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացրած բեմադրություններն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Կարդացեք նաև

Back to top button