ԿարևորՄիջազգային

Մահացել է Ավստրալիայի Պարալիմպիկ խաղերի 28-ամյա ոսկե մեդալակիրը

Ավստրալիայի Պարալիմպիկ խաղերի 28-ամյա ոսկե մեդալակիր Փեյջ Գրեկոն մահացել է։ Ինչպես գրում է BBC-ին՝ հղում անելով AusCycling-ին, մարզիկը մահացել է Ադելաիդայում՝ «հիվանդության հանկարծակի սրման պատճառով»։

Գրեկոն Տոկիո 2020-ում նվաճել էր Ավստրալիայի առաջին ոսկին՝ սահմանելով նոր ռեկորդ C1-3 3000 մ մրցաձևում։

Մարզական համայնքը նրան հիշում է որպես բացառիկ մարզիկի, որի բարությունն ու վճռականությունը ներշնչում էին բոլորին։

Գրեկոն, որը տառապում էր ուղեղային կաթվածով, սկսել է որպես թեթև ատլետիկայի մարզիկ, 2018 թվականից հետո զբաղվել է հեծանվավազքով։

Իր կարիերայի ընթացքում նա նվաճել է աշխարհի առաջնության մի քանի տիտղոս և աշխարհի գավաթի մեդալներ։

Կարդացեք նաև

Back to top button