
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) շարունակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղյալ համարելու օրակարգով իր նիստը։
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՀԷՑ» ՓԲԸ-ի գործով առաջին լսումը։
«Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին: Նա ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։




