ԿարևորՀասարակություն

Դիլիջանի միջազգային հյուրընկալության դպրոցը կմասնակցի Hotel Business Forum 2025-ին

Դիլիջանում ստեղծված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կմասնակցի Hotel Business Forum 2025 հեղինակավոր միջոցառմանը, որը միավորում է հյուրանոցային ոլորտի առաջատարներին, նորարարներին և կրթական նախաձեռնություններին։

Նոյեմբերի 17-ին կկայանա «Վարժանքներից մինչև գիտելիքների էկոհամակարգ․ կրթության ապագան հյուրանոցներում» խորագրով քննարկում։
Կմասնակցի Apicius Armenia-ի ղեկավար Կատյա Բրեդիխինան, որը կներկայացնի իր տեսլականը հյուրանոցային ոլորտում ժամանակակից և ամբողջական կրթական էկոհամակարգերի ձևավորման վերաբերյալ։

«Ուրախ ենք լինել այս կարևոր ֆորումի մի մասը և հնարավորություն ունենալ կիսվելու հյուրընկալության ոլորտում մեր փորձով, գիտելիքներով և կրթական էկոհամակարգի ստեղծման մեր մոտեցումներով»,- նշում են Apicius Armenia-ի թիմից։

Apicius Armenia-ի մասնակցությունն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ զարգացնելու ոլորտային կրթությունը և նպաստելու ոլորտի ապագայի շուրջ միջազգային մասնագիտական երկխոսությանը։

Դիլիջանում բացված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը
գործում է Եվրոպայի առաջատար կրթական հաստատություններից մեկի՝ Apicius
International School of Hospitality-ի հետ համատեղ, ինչը ուսանողներին
տրամադրում է միջազգային կրթական մոդել և առաջատար մասնագիտական փորձ։

Կարդացեք նաև

Back to top button