ԿարևորՄիջազգային

Սուրճից մինչև միս․ Թրամփը չեղարկել է հիմնական սննդամթերքի նկատմամբ իր սահմանած մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է բարձր մաքսատուրքերը ավելի քան 200 տեսակ սննդամթերքի՝ այդ թվում սուրճի, տավարի մսի, բանանի և նարնջի հյութի նկատմամբ։

Գործադիր հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին և ուժի մեջ է մտել հետադարձ ուժով՝ նոյեմբերի 13-ի կեսգիշերից։

Reuters-ի տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է ԱՄՆ բնակիչների շրջանում սննդամթերքի գների աճի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին և հետադարձ ուժ է ստացել նոյեմբերի 13-ի՝ հինգշաբթի, կեսգիշերից։

Սա քաղաքականության փոփոխություն է Թրամփի համար, որը նախկինում պնդում էր, թե ներմուծվող ապրանքի մաքսատուրքերի բարձրացումը չի ազդում գնաճի վրա։

Լրագրողների հետ զրույցում Թրամփն ընդունել է, որ մաքսատուրքերը «որոշ դեպքերում կարող են» բարձրացնել գները, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ում «գործնականում գնաճ չկա»։

Նա նաև հայտնել է, որ դեռևս մտադիր է բարձրացված մաքսատուրքերից ստացված եկամուտներից հաջորդ տարի յուրաքանչյուր ցածր ու միջին եկամուտ ունեցող ամերիկացու տրամադրել 2000 դոլար։

Կարդացեք նաև

Back to top button