ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թվայնացումը՝ ՆԳՆ օրակարգում

Ներքին գործերի նախարարությունը թվային բարեփոխումների փուլ է սկսել՝ Ռադիոլուրին փոխանցել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով, տարիներ առաջ արդեն իսկ թվայնացրել էին օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման համակարգը։

Հիշեցնում է, որ 2019-ից գործում է ռեադմիսիոն համակարգի էլեկտրոնային տարբերակ։ Բացատրում է՝ ռեադմիսիան իրականացվում է մեծ հաշվով թվային միջավայրում։ Նշում է՝ քաղաքացիության ոլորտի թվայնացման օրենսդրությունն արդեն ամբողջությամբ ընդունված է, աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button