
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պորտու։
Եղիշե Մելիքյանի թիմը նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագան» մարզադաշտում կմրցի Պորտուգալիայի հետ։ Դա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի վերջին հանդիպումն է։
Նոյեմբերի 15-ին՝ Պորտուգալիայի ժամով 17։30-ին, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը, 18։00-ին՝ մարզումը։




