ԿարևորՔաղաքական

Կրկին շրջանառության մեջ է դրվել կեղծ տեղեկատվություն. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ահազանգել է OdaTV-ի կայքի կողմից կեղծ տեղեկատվության շրջանառության մեջ մտնելու ու հայաստանյան որոշ ԶԼՄ-ների կողմից այն արտատպելու մասին: 

Բաղդասարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։ 

Վաղուց չարչրկված ու հին սցենար է՝ արտաքին աղբյուրները ստեղծում են լիովին սուտ ու սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ անմիջապես տարածում են այն՝ փորձելով ձևավորել անվստահության դաշտ և նոր բևեռացում հասարակության մեջ»,-գրել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նա ակնհայտ է համարել, որ որքան մոտենում են ընտրական գործընթացները, այնքան էլ ավելի թեժանալու են Հայաստանի պետականության, պետական ինստիտուտների և հանրային պաշտոնյաների դեմ ուղղված ապատեղեկատվական հարձակումները։

Կարդացեք նաև

Back to top button