
Այս գիշեր Ռուսաստան, մոտ 430 անօդաչու եւ 18 հրթիռ կիրառելով, զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային»,- Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ գիշերային հարվածների հետեւանքով զոհվել է չորս մարդ, տասնյակ մարդիկ (նրանց թվում՝ հղի կին) վիրավորվել են։
Կիեւում վնասվել են տասնյակ բազմաբնակարան շենքեր, իսկ «Իսկանդեր» հրթիռի բեկորները ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա, հայտնել է նա։
Ռուսաստանն իր հերթին հայտնում է ուկրաինական ԱԹՍ-ների գրոհների մասին։ BBC-ին հաղորդում է, որ Կրասնոդարի երկրամասին նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը տեղեկացրել է, որ ԱԹՍ-ների բեկորները վնասել են առնվազն չորս բազմաբնակարան շենք եւ երկու առանձնատուն։ Մեկ մարդ հոսպիտալացվել է։




