ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում 2015-ի ահաբեկչության զոհերի հիշատակին

Դաժան գրոհների արյունալի քրոնիկոնը

Ուրբաթ 13՝ մարդիկ կեսկատակ այն անվանում են սարսափի օր, սակայն Ֆրանսիայում 2015 թվականի նոյեմբերի 13-ի ուրբաթն իսկապես մղձավանջային Էր: Ճիշտ տասը տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազկամերպության գրոհայինները Փարիզում երեք խմբով իրականացրել են համակարգված և մանրամասն ծրագրված գրոհներ, որոնց հետևանքով 137 անմեղ մարդ Է սպանվել:

2025 թվականի նոյեմբերի 13, Փարիզ, «Ստադ դը Ֆրանս» մարզադաշ, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը, երեկոյան ժամը 9-անց 16: Երեք  իսլամիստներ՝ համոզվելով, որ առանց տոմսերի չեն կարողանում մուտք գործել ստադիոն, որտեղ մտադիր Էին մեծ թվով մարդկանց սպանել՝ պայթեցնում են իրենց մարմիններին ամրացված ինքնաշեն ռումբերը: Նրանցից զատ զոհվում Է մի պատահական անցորդ:

Խաղը չեն ընդհատում խուճապ թույլ չտալու համար

Նախագահ Ֆրանսուա Օլանդին տարհանում են, բայց ընդունվում Է որոշում՝ խաղը չընդհատել, ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին չտարհանել, քանի որ դա կարող Է աներևակայելի մահաբեր խուճապ առաջացնել: Երկու թիմերի մարզիչներին տեղեկացնում են իրավիճակի մասին, կարգադրելով այդ մասին լռել:  Խաղից հետո մարդկանց արագ հեռացնում են մարզադաշտից:

Սպանդ սրճարանների մոտ և ներխուժում Բատակլան

Մինչդեռ, Փարիզում դաժան գրոհները շարունակվում են, 21-ն անց 32՝ կրակոցներ սրճարանների մոտ, 21-ն անց 40՝ մահապարտ ահաբեկիչն իր ռումբը պայթեցնում Է Վոլտերի բուլվարի մոտ:

21:40՝ երեք ահաբեկիչներ՝ «Ալլահ աքբար» գոռալով՝  ներխուժում են Բատակլանի համերգասրահ, որտեղ րոպեներ առաջ սկսվել Է Eagles of Death Metal ամերիկյան ռոք-խմբի համերգը, դահլիճում մոտ մեկ և կես հազար երաժշտասերներ են: Իսլամիստները կրակահերթերով սպանում են տասնյակ մարդկանց, տեղեկանալով, որ Բատակլան Է ժամանել ոստիկանների և հակաահաբեկչական պայքարի հատուկ ջոկատը՝ պատանդառում են մարդկանց:

Գործողությունը երեք րոպե Է տևել

Ահաբեկիչներից մեկին ոստիկանները սպանում են մուտքի մոտ, մյուս երկուսը թաքնվում են պատանդների թիկունքում: Սկսվում են բանակցություններ, ի վերջո արդեն նոյեմբերի 14-ին՝ գիշերվա ժամը 1-ին, տեսնելով, որ իսլամիստները սկսել են գնդակահարել մարդկանց՝ հատուկ ջոկատը ներս Է մտնում, իսլամիստներից մեկն իրեն պայթեցնում Է, բեկորը վիրավորում Է երկրորդին, ոստիկանները տեղում ոչնչացնում են հատակին ցավից գալարվող այդ ահաբեկչին, այդ ամենը երեք րոպե Է տևում:

90 մարդ Է սպանվում Բատակլանում՝ անմեղ երաժշտասերներ: Հաջորդ օրն Իսլամական պետությունը ստանձնում Է ահաբեկչության պատասխանատվությունը, հայտարարելով, թե այդպես վրեժ Է լուծել Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի գործողությունների համար:    

Ծաղիկներ, մոմեր, լռության րոպե

Այսօր Փարիզում սգո և հիշատակի արարողություններ են: Մոլորակի ամենաչքնաղ մայրաքաղաքներից Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը զարդարված Է Ֆրանսիայի կապույտ, սպիտակ, կարմիր եռագույնով:

«Ստադ դը Ֆրանսի» մոտ տեղի ունեցած արարողությանը մասնակցել Է նախագահ Էմանուել Մակրոնը և առաջին տիկինը՝ Բրիջիտը: Մարզադաշտի և մի քանի սրճարանների մոտ, որտեղ մարդիկ են սպանվել՝ հայտարարվել Է լռության րոպե, բնակիչները ծաղիկներ են բերել, մոմեր վառել, ընթերցել են զոհերի անունները: Տասը տարի Է անցել, ցավը մնացել Է:

«Գոյացած պարապը չի լցվում»

Սոֆի Դիասի հայրը՝ Մանուելը սպանվել Է չարաբաստիկ 2015-ի նոյեմբերի 13-ին:

«Նոյեմբերի 15-ից հետո պարապ Է գոյացել և ոչ մի կերպ չի փակվում, ամեն առավոտ ես զգում եմ հայրիկիս բացակայությունը, տասը տարի շարունակ, բայց կան անմոռանալի հուշեր, հայրս սիրել Է կյանքը, ազատությունը, վայելել Է միասին՝ ընտանիքի հետ լինելու ուրախությունը և նա մեզ Է փոխանցել սերն ու հարգանքը մեր հանրապետության արժեքների հանդեպ: Դա Էին ուզում ոչնչացնել ահաբեկիչները, բայց մենք այսօր Էլ ապրում ենք այդ արժեքներով: Ավելի ուժեղ ենք, չնայաց ցավին, պարապ Է, բայց մենք կանգուն ենք»,- ասել Է Սոֆի Դիասը:  

Ֆրանսիացիները հաջորդ օրը ռմբահարել են Ռաքքան

Գրոհից հետո Ֆրանսիայում 3 ամսով հայտարարվել Է արտակարգ դրություն:

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի օդուժը մտել Է Սիրիայի օդային տարածք և ռմբահարել Է Ռաքքա ավանը, որը համարվել Է Իսլամական պետության հենակետը: Ձերբակալվել են ահաբեկչության հետ այս կամ այն չափով առնչություն ունեցող տասնյակ մարդիկ, ողջ մնացած միակ ահաբեկիչ ոմն Սալահ Աբդալսլանին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ առանց ներման հնարավորության:

Անվտանգության կառույցները քննադատության են ենթարկվել

Ֆրանսիացի փորձագետները և քննիչները նշել են Ֆրանսիայի պատկան ծառայությունները թերի են աշխատել և չեն կանխել նոյեմբերի 14-ի գրոհը, չնայած այն բանին, որ 2015-ի աշնանը ստացվել են խոշոր ահաբեկչության վտանգի մասին նախազգուշացնող զեկույցներ:

Կարդացեք նաև

Back to top button