
Այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնն արդեն հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիսը: ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր Դեյվիդ Լիդինգթոնն այսօր այցել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




