ԿարևորՍպորտ

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ․ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն իրենց դասական խաղերն ավարտել են ոչ-ոքի արդյունքով.

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Credit: Michal Walusza FIDE World Cup Goa 2025

Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտել է իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ, և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Credit: Michal Walusza FIDE World Cup Goa 2025

Շանթ Սարգսյանը 1:1 հաշվով ավարտել է իր հանդիպումը Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ, և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը 1:1 հաշվով ավարտել է իր հանդիպումը Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ: Հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Չորրորդ փուլում ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ և դուրս եկել հինգերորդ փուլ:

Կարդացեք նաև

Back to top button