ԿարևորՔաղաքական

Այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա. վարչապետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ հայտարարություններին և հռետորաբանությանը՝ մասնավորապես նրա Սևանի և Վարդենիսի պատմական անվանումների աղավաղելուն։

Լրագրողի հարցին, թե ինչպես է վարչապետը գնահատում Ալիևի խոսքերը խաղաղության գործընթացի պայմաններում, Փաշինյանը պատասխանել է՝ ընդգծելով, որ հարցը սխալ ձևակերպված է։

«Երբ Ադրբեջանի նախագահի ասածը, ինձ ուղղված հարցի մեջ դնելով, սխալ եք ձևակերպում, իմ ցանկացած պատասխան արդեն սխալ է»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ Ալիևը հղում էր արել ցարական ժամանակների քարտեզներին՝ նշելով, թե Սևանը գրված է այլ անունով։

«Հիմա ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա»,-նշել է Փաշինյանը։

«Եթե հետ ենք գնում, ապա պետք է որոշենք՝ մինչև ո՞ր թիվն ենք պատրաստ հետ գնալու»,-ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button