
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ավագանու որոշմամբ Ուրուգվայի հրապարակում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:




