
Նոյեմբերի 10-ին Ֆլորիդա նահանգ կատարած աշխատանքային այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆլորիդայի «Փալմ Բիչ» առևտրի պալատի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեթյու Սվիֆթի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ առևտրի պալատի և հայկական բիզնես համայնքների միջև, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Բացի այդ, որպես «Կոնկորդիայի» համահիմնադիր, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն՝ Մեթյու Սվիֆթը դեսպանի հետ քննարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և «Կոնկորդիա» գագաթնաժողովի միջև հնարավոր գործընկերության ձևաչափերը։




